Ռուսաստանում պայմանագրային արտադրության տարբեր ոլորտներում անձնակազմի 20-60%-ի պակաս կա: Արդյունաբերական ոլորտում մոտ 7 հազար աշխատակից չի բավարարում: Փորձագետները կադրերի պակասն առաջին հերթին պայմանավորում են հայրենական էլեկտրոնիկայի արտադրության ծավալների ավելացմամբ. 2023 թվականին շուկայի ծավալն աճել է 40%-ով։
Ըստ CNews-ի՝ ռուսական պայմանագրային արտադրության շուկայում չեն բավականացնում են գործընթացների կառավարողների մինչև 60%-ը և վերգետնյա մոնտաժային գծի օպերատորների շուրջ 40%-ը:
Էլեկտրոնիկայի մշակողների և արտադրողների ասոցիացիայի՝ ՌԴ-ում պայմանագրային արտադրության վերաբերյալ զեկույցում նշվում է, որ աշխատողների մոտ 20%-ը չի բավականացնում արտադրությունում։ «Կադրերի պակասը խոչընդոտում է արտադրության զարգացման տեմպերն առհասարակ, և մասնավորապես էլեկտրոնիկայի պայմանագրային արտադրության զարգացման տեմպերը»,-նշված է զեկույցում։ Միաժամանակ 2022 և 2023 թվականներին արդյունաբերության ոլորտում միջին աշխատավարձն աճել է գրեթե 30%-ով և դեռ շարունակում է աճել։
Ռուսական պայմանագրային արտադրության շուկայում կադրերի պակասը կտրուկ վատթարացավ 2022 թվականին մի քանի գործոնների պատճառով, երբ մասնագետները հանուն զորահավաքից տարկետման և բարձր աշխատավարձի՝ աշխատանքի անցան ռազմարդյունաբերական համալիրում, մասնագետները մեկնեցին արտերկիր՝ աշխատանքի և ռուսական վաճառողները դրսում սկսեցին զարկ տալ սեփական մեծածավալ ներքին արտադրությանը, որն ուղեկցվեց կադրերի զանգվածային աշխատանքի տեղավորմամբ:
Ամենամեծ դեֆիցիտը նկատվում է հայրենական ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկություններում՝ մասնավորապես՝ ռադիոէլեկտրոնային սարքավորումների տեղադրողի, ինժեներ-տեխնելոգի, նախագծող ինժեների մասնագիտությունների գծով, պատմում է Դիզայներական կենտրոնների և ռադիոէլեկտրոնային արդյունաբերություն ձեռնարկությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Վերա Սմիռնովան։ Նրա տվյալներով՝ արդյունաբերության մասնակիցների ներկայիս անձնակազմի պակասը գնահատվում է մոտավորապես յոթ հազար մարդ:
«Այս պայմաններում աշխատողներին զրոյից վերապատրաստելը լավ տարբերակ կլիներ», - նշում է Ֆոմիչյովը: Նրա համոզմամբ՝ դա ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում բարձրագույն և միջին մասնագիտական կրթական ծրագրերի ավելացում է պահանջում: Ըստ նրա՝ լրացուցիչ խթան կարող է լինել բյուջեով ֆինանսավորվող տեղերի թվի ավելացումը՝ պետական համաֆինանսավորման, գործարաններում պրակտիկայի անցկացումը՝ աշխատանքի տեղավորմամբ»:




























