Telegram-ի ընդհանուր վնասը 2023 թվականին կազմել է մոտ 173 միլիոն ԱՄՆ դոլար հարկերի վճարումից հետո, գործառնական ծախսերը՝ 108 միլիոն դոլար, ըստ ընկերության ֆինանսական հաշվետվությունների, որոնք ավելի վաղ չեն հրապարակվել: Փաստաթղթին ծանոթացել է The Financial Times պարբերականը : 2023 թվականիn հարթակի եկամուտը կազմել է 342 միլիոն դոլար։
Telegram-ն ամբողջությամբ պատկանում է Պավել Դուրովին. Forbes-ի տվյալներով 2024 թվականին ռուս միլիարդատերերի վարկանիշում նա 15,5 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը:
Ընկերությունը ֆինանսավորման համար ներգրավել է մոտ 2,4 միլիարդ դոլար պարտք, որը մարվում է 2026 թվականին: Մասնավորապես, 2021 թվականին Telegram-ը 1 միլիարդ դոլարի պարտատոմսեր է տեղաբաշխել, որոնց թվում են Աբու Դաբիի պետական միջոցները։
Վերջին անգամ ընկերությունը 2024 թվականի սկզբին հավաքել է 330 միլիոն դոլար, գրում է Financial Times-ը։ Միևնույն ժամանակ, ըստ Telegram-ի 2023 թվականի ֆինանսական հաշվետվության՝ Դուրովն անձամբ առնվազն 64 միլիոն դոլար արժողությամբ հարթակի պարտատոմսեր է գնել։





























