ԱՄՆ-ը ծրագրում է Ռուսաստանին մեղադրել 2024 թվականի նախագահական ընտրությունների վրա ազդելու նպատակով առցանց հարթակների միջոցով արշավ ձեռնարկելու մեջ՝ ամերիկացի ընտրողների շրջանում ապատեղեկատվություն տարածելու համար։
Ըստ CNN-ի՝ ռուսական պետական RT լրատվական ցանցը լինելու է հայտարարության առանցքը, լրատվամիջոցը վկայակոչել է իրավիճակին ծանոթ վեց աղբյուրներ:
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը չի պատասխանել մեկնաբանությունների խնդրանքներին։ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ չի միջամտել ԱՄՆ ընտրություններին։ RT-ն ծաղրով է արձագանքել:
«Կյանքում կա երեք բան, որոնցում կարող եք վստահ լինել՝ մահը, հարկերը և ԱՄՆ ընտրություններին RT-ի միջամտությունը»,- ըստ Reuters-ի՝ հայտարարել է RT-ն





























