Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլսթրյոմը, որը սկանդինավյան երկիրն առաջնորդում էր ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ և հաստատուն կանգնած էր Ուկրաինայի թիկունքին, չորեքշաբթի շշմեցրել է քաղաքական իսթեմբիշմենթին՝ հայտարարելով, որ հաջորդ շաբաթ լքում է Շվեդիայի կառավարությունը:
«Դա հեշտ որոշում չէր, բայց ես որոշ ժամանակ մտածում էի դրա շուրջ և ծանրութեթև անում»,-գրել է Բիլսթրյոմը X-ի իր միկրոբլոգում:
Բիլսթրյոմն արտգործնախարար դարձավ 2022 թվականի հոկտեմբերին, երբ վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը իր պահպանողական չափավորական կուսակցության և ավելի փոքր քրիստոնեա-դեմոկրատների և լիբերալների հետ կոալիցիոն կառավարություն ստեղծեց:
2022 թվականի մայիսին Շվեդիան և հարևան Ֆինլանդիան դիմեցին ՆԱՏՕ-ին միանալու համար՝ վերջ դնելով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տասնամյակների չեզոքությանը: 18 ամիս ձգձգումներից՝ Թուրքիայի և Հունգարիայի համաձայնությունից հետո Շվեդիայի անդամակցության հայտը հաղթահարել է իր վերջին խոչընդոտը:





























