Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսում ստել է, հայտարարելով, թե իսրայելական ուժերի Ռաֆահ և Ֆիլադելֆիայի միջանցք ներխուժումից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը սկսել է վերադարձնել իսրայելցի պատանդներին գրում է Times of Israel-ը:

Գիտեք, երբ մեզ սկսեցին պատանդ տալ, երբ մտանք Ֆիլադելֆիա, երբ մտանք Ռաֆահ, երբ վերահսկում էինք Ռաֆահի անցակետը։ Հենց այդ ժամանակ նրանք զգացին ճնշումը»,-ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ հայտարարել է Նեթանյահուն:

Նոյեմբերից ի վեր՝ Իսրայելի Ռաֆահ ներխուժումից շատ առաջ, պատանդների գործարքներ չեն եղել: Այնուհետև Նեթանյահուն, ըստ երևույթին, որոծել է մեղմել է իր հայտարարությունը. «Առաջին գործարքը, որը կնքեցինք, արդյունք էր Գազա մեր ներխուժման, ռ ազմական ճնշման, որը կիրառեցինք և ՀԱՄԱՍ պատանդներին մեզ հանձնեց:

Դրանից հետո նրանք կարծում էին, թե միջազգային ճնշումը Իսրայելի վրա կմեծանա, և մենք ստիպված չենք լինի որևէ զիջման գնալ, բայց (Ռաֆահի ներխուժումից) հետո նրանք սկսեցին փոխվել», - ասել է Նեթանյահուն՝ ակնհայտորեն նկատի ունենալով ՀԱՄԱՍ-ի հուլիսյան հայտարարությունը, ըստ որի պաղեստինյան խմբավորումը հրաժարվել է մշտական ​​հրադադարի անհապաղ հաստատման վերաբերյալ իր հիմնական պահանջից։

«Եթե Ռաֆահը լքենք, եթե հեռանանք Ֆիլադելֆիայի միջանցքից, ճնշում չի լինի։ Մենք պատանդ չենք ստանա»,- պնդում է Նեթանյահուն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զինյալների ձեռքով սպանված 6 իսրայելցի պատանդների մահվան մասին։ Դա էլ ավելի է մեծացրել  իսրայելցիների վրդովմունքը, որոնք մինչև օրս երկրի իշխանություններից պահանջում են ՀԱՄԱՍ-ի հետ կնքել պատանդների փոխանակման գործարքը։