Քանյե Ուեսթը ամերիկյան ձայնագրությունների ակադեմիայի Grammy մրցանակաբաշխության ժամանակ հավակնում է միանգամից 7 անվանակարգերում, այդ թվում ռեփ ոճում «Լավագույն երգ», «Լավակույն կատարում», «Լավագույն համատեղ կատարում» անվանակարգերում:

Foo Fighters-ը, Ադելը եւ Բրունո Մարսը ներկայացված են 6 անվանակարգերում:

Ուեսթին 7 անվանակարգերում ներկայացվելու հնարավորություն է տվել All of the Lights երգը, որի ձայնագրությանը մասնակցել է 11 երաժիշտ, այդ թվում Ռիհաննան, Էլթոն Ջոնը, Քիդա Քադին եւ Ալիշա Քիզը, հաղորդում է Billboard-ը:

Բրունո Մարսն ու Ադելը ներկայացված են «Տարվա ձայնագրություն», «Տարվա ալբոմ» եւ «Տարվա երգ» անվանակարգերում, իսկ Bon Iver-ը ներկայացված է նաեւ «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում: 5-ական անվանակարգերում ներկայացված են Լիլ Ուեյնն ու Skrillex-ը:

Grammy-ի 54-րդ մրցանակաբաշխության հաղթողների պարգեւատրման արարողությունը կկայան Լոս Անջելեսում` 2012-ի փետրվարի 12-ին: