Հայաստանում ընտրություններ են, եւ բոլորր միջոցները, բացի պատերազմականից, ընդունելի են: Այսօր` դեկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն, անդրադառնալով ԲՀԿ-ՀՀԿ տարաձայնություններին:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում ԲՀԿ-ականների ձերբակալություններին, որը ԲՀԿ-ում անհանգստություն է առաջացրել, Ռ. Զոհրաբյանն ասաց. «Այդտեղ որեւէ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում: Նույն մեղադրանքները կարող են հանապետականներին առաջադրել եւ այլ ուժերի: Որեւէ հետապնդում չեմ տեսնում»:
Դիտարկմանը, թե ԲՀԿ անդամներին թմրանյութերի հետ կապված մեղադրանքներ են առաջադվել, Զոհրաբյանն արձագանքեց. «Կուսակցական կառույցներում չկան նարկոդիսպանսերներ, որ ստուգեն՝ իրենց անդամը թմրամո՞լ է, թե՞ հարբեցող: Եթե նման բան է պարզվում, տեղական կառույցները հեռացնում են»:
Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, ԲՀԿ-ի հետ համագործակցության առաջարկին, ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Միտինգում առաջին նախագահը ընդամենը քաղաքագիտական վերլուծություն է արել: Հոգեբանական խաղ է: Եթե ՀԱԿ-ը փոձում է ճեղքում առաջացնել կոալիցիայում, դա չի ստացվի, քանի ո ԲՀԿ-ն էլ բաց տեխնոլոգիաների է տիրապետում: Համենայն դեպս Վարդան Բոստանջյանը շատ նորմալ պատասխանել էր»:



























