Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւայի կողմնակիցները մտադիր են խորհրդարանի հրաժարականը պահանջող ստորագրահավաք սկսել: Այս մասին հաղորդել է Ջիոեւայի վստահված անձ, պաշտպանության նախկին  նախարար Անատոլի Բարանկեւիչը:

Նա նշել է, որ Գերագույն դատարանի` ընտրություններն անվավեր ճանաչելու վճռից դժգոհ Ջիոեւայի կողմնակիցները հրապարակում կմնան եւս 2-3 օր, իսկ դրանից հետո ստորագրահավաք կսկսեն խորհրդարանի հրաժարականի համար:

Նրա խոսքով, եթե մոտ օրերս կոնկրետ որոշումներ չընդունվեն, Ջիոեւայի կողմնակիցները Ցխինվալիում ամբողջ հանրապետությունից տասը հազար մարդ կհավաքեն: Ըստ գեներալի` դեպքերի նման զարգացման պայմաններում ուժային կառույցները ժողովրդի կողմը կանցնեն, հաղորդում է «Օսինֆորմ»-ը: