Մխիթար Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող ստորգետնյա ճանապարհին, դեկտեմբերի 1-ին, ժամը 01.00-ին, իրար էին բախվել «ԶԱԶ-ՍԵՆՍ» եւ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԶԱԶ-ՍԵՆՍ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ «Մերսեդես-Բենց»-ի վարորդը, թողնելով ավտոմեքենան՝ դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Նույն օրը հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ԶԱԶ-ՍԵՆՍ»-ի վարորդը՝ 58-ամյա Ռազմիկ Սուքիասյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, գիտակցության չգալով, մահացել է:
Նշենք, որ ըստ հավաստի տեղեկությունների, մահացողը Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ազգականն է:



























