Երեւանում, դեկտեմբերի 1-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել մի կնոջ եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Նոր Արեշի 50-րդ փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























