Նավթի գներն ուրբաթ օրը բարձրացել են երրորդ նստաշրջանն անընդմեջ և շաբաթը մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ ավարտելով դրական տեղաշարժով։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմել է 72,43 դոլար` մեկ բարելի դիմաց, ինչը 0,48 դոլարով (0,67%) ավելի է, քան նախորդ առուվաճառքի փակման ժամանակ։ Հինգշաբթի օրը այս պայմանագրերն աճել են 1,36 դոլարով (1,9%)՝ հասնելով 71,97 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ թանկացել են 0,48 դոլարով (0,7%)՝ հասնելով 69,45 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքն աճել է 1,66 դոլարով (2,5%)՝ հասնելով 68,97 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Այս շաբաթվա սկզբից Brent-ը թանկացել է 2%-ով, WTI-ն՝ 2,6%-ով։

Հասանելի է
русский



























