Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ հնարավոր երկրորդ մահափորձի հետաքննությամբ զբաղվող դաշնային գործակալները սպասում են Ռայան Ուեսլի Ռութի հոգեվիճակի ստուգմանը՝ քրեական վարույթից առաջ։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով անանուն աղբյուրին։
Նրա խոսքով՝ Ռութի բազմաթիվ «արտասովոր արտահայտությունների» հիման վրա՝ միջազգային աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, որոնք հրապարակվել են սոցցանցերում, քննիչներն ակնկալում են, որ Հարավային Ֆլորիդայի դաշնային դատարանը որոշում կկայացնի կասկածյալի հոգեվիճակի գնահատման մասին։ Նշվել է, որ դա նպատակ ունի պարզելու, թե «արդյոք նա ի վիճակի է մասնակցել որեւէ դատավարության»։





























