USS New Jersey սուզանավը, որն առաջինն է՝ կին զինծառայողների պահանջմունքների հաշվառման իմաստով, ջուր է իջեցվել շաբաթ օրը Միդլթաունում (Նյու Ջերսիի նահանգ), այն մտցվել է ԱՄՆ ՌԾՈւ կազմի մեջ, տեղեկացրել է Fox News հեռուստաընկերությունը։
Նրա տվյալներով՝ ամերիկյան նավատորմի նոր մարտական միավորի անձնակազմը ունի երկու սեռերի 135 զինծառայող։ Կանանց թիվը չի նշվում։
Սուզանավի ննջասենյակները եւ զուգարանները նախագծված են կին զինծառայողների պահանջմունքների հաշվառմամբ, իսկ որոշ մեխանիզմների պտույտը հեշտացվել է։
USS New Jersey-ն պատկանում է ամերիկյան «Վիրջինիա» սուզանավերի դասին։ Դրա հաշվառմամբ ԱՄՆ ՌԾՈւ-ում կա նման 23 մարտական միավոր։





























