Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին, հայտնում է ТСН-ը։

«Լավագույն մաղթանքներս նրան և իր ընտանիքին։ Լավ է, որ մահափորձի մեջ կասկածվողին արագ ձերբակալել են: Մեր սկզբունքը՝ օրենքի գերակայությունը ամեն ինչից վեր է, և քաղաքական բռնությունը աշխարհում տեղ չունի։ Անկեղծորեն հույս ենք հայտնում, որ բոլորն ապահով կլինեն»,- հավելել է Ուկրաինայի ղեկավարը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 15-ին Ֆլորիդայում հրաձգություն էր տեղի ունեցել գոլֆի դաշտի մոտ, որտեղ ներկա էր Թրամփը։ Ինչպես հայտնում է CNN-ը, հրաձիգը ծրագրել է կրակել նախագահի թեկնածուին, երբ վերջինս գոլֆ էր խաղում։ Չարագործը ձերբակալվել է: