Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է Եվրահանձնաժողովի նոր կազմը։ Հանձնաժողովի 27 անդամների շարքում մի քանի քաղաքական գործիչներ Ուկրաինայի համար կարեւոր պաշտոններ կզբաղեցնեն, տեղեկացրել է РБК-Украина-ն։
Մասնավորապես, Կայա Կալասը (Էստոնիա) նշանակվել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով բարձր ներկայացուցիչ։
Անդրյուս Կուբիլյուսը (Լիտվա) կդառնա պաշտպանության եւ տիեզերքի հարցերով եվրահանձնակատար։ Ըստ ֆոն դեր Լյայենի՝ նա կկենտրոնանա Եվրոպական պաշտպանական միության զարգացման եւ պաշտպանական արդյունաբերության պոտենցիալի զարգացման վրա։
Մարթա Կոսը (Սլովենիա) կզբաղեցնի ընդլայնման հարցերի գծով հանձնակատարի պաշտոնը եւ կաշխատի Ուկրաինային աջակցելու եւ ԵՄ անդամակցության թեկնածու երկրներին օգնելու ուղղությամբ։
Պետր Սերաֆինը (Լեհաստան) կդառնա բյուջեի, խարդախության դեմ պայքարի եւ պետակա կառավարման գծով եվրահանձնակատար, իսկ Քրիստոֆ Հանսենը (Լյուքսեմբուրգ)՝ գյուղատնտեսության եւ պարենի հարցերի հանձնակատար։
Հատուկ ուշադրություն կհատկացվի Միջերկրածովի հարցերի եվրահանձնակատարի նոր պաշտոնի ստեղծմանը, որը կզբաղեցնի Դուբրավկա Շուիցան (Խորվաթիա)։
Եվրահանձնաժողովի յուրաքանչյուր անդամի թեկնածությունը, բացի ֆոն դեր Լյայենից, դեռ պետք է հաստատի Երոպական խորհրդարանը։





























