Լեգենդար ամերիկացի ծանրքաշային բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հաղորդում է «Չեմպիոնատ.com»-ը, մարզիկը սեփական տանը կորցրել է գիտակցությունը` Ջո Ֆրեյզերի թաղումից վերադառնալուց հետո:
Ալիների ընտանիքը շտապօգնություն է կանչել եւ բռնցքամարտիկին տեղափոխել «Սքոթսդեյլի» հիվանդանոց:
Մոհամեդ Ալին մի քանի օր գտնվել է բժիշկների հսկողության տակ, ապա դուրս գրվել: Տեղի ունեցածի մանրամասները չեն հաղորդվում, բայց հայտնի է, որ Ալիների ընտանիքն անհանգստացած է Մոհամեդի առողջությամբ եւ հայտնում են, որ վերջին ժամանակներս բռնցքամարտիկի ինքնազգացողությունը վատացել է, հաղորդում է Daily Mail-ը:




























