Թուրքիան և Շվեդիան չորեքշաբթի կանցկացնեն իրենց առաջին հանդիպումը՝ նվիրված անվտանգության պայմանագրին, որով կողմերը պայմանավորվել են, որ Անկարան հավանություն կտա Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտին: Դրա մսսին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։

Հանդիպումը տեղի կունենա Շվեդիայի արտգործնախարար Մարիա Մալմեր Ստեներգարդի Անկարա այցի ընթացքում, հանդիպումն «ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության բարելավման տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունի»,- նշել է աղբյուրը։

«Անվտանգության պայմանագրի» ստեղծումը համաձայնեցվել էր 2023 թվականին դաշինքի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի այն ժամանակվա ղեկավար Յենս Ստոլտենբերգի, Թուրքիայի և Շվեդիայի ղեկավարների միջև։ Կողմերը նաև պայմանավորվել են, որ Ստոկհոլմն «ահաբեկչության դեմ պայքարի ճանապարհային քարտեզ կներկայացնի:

Նշվում է, որ բանակցությունները նպատակ ունեն ճանապարհ հարթել Քրդական բանվորական կուսակցության և նրա սիրիական ճյուղերի, ինչպես նաև այլ կազմակերպությունների վերաբերյալ լրացուցիչ քայլերի համար:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Ստեներգարդը հանդիպումների ընթացքում կքննարկեն նաև երկկողմ հարաբերությունները, հավելել է աղբյուրը։