Հյուսիսային Կորեան արձակել է «փոքր հեռահարության մի քանի բալիստիկ հրթիռներ» հյուսիսարեւելյան ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով հարավկորեացի զինվորականներին։

Նրանց տվյալներով՝ հրթիռներն արձակվել են տեղի ժամանակով ժամը 06.50-ին Քեչհոն քաղաքից (Փհյոնան-Նամդո նահանգ), հյուսիսարեւելյան ուղղությամբ։ Կորեայի Հանրապետության Զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեում հայտնել են, որ պատրաստ են լրացուցիչ արձակումների եւ տեղեկություններ են փոխանակում ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի հետ։

Սեուլի տեղեկացմամբ՝ թռիչքի հեռահարությունը կազմել է մոտ 400 կիլոմետր։

Ճապոնիայի իշխանությունները տեղեկացրել են բալիստիկ հրթիռների երկու արձակման մասին։