Wildberries օնլայն-ռեթեյլերի հիմնադիր Տատյանա Բակալչուկը փոխել է ազգանունն իր թելեգրամ-ալիքում Կիմ ազգանվամբ, վկայում են նրա ալիքի տվյալները։

«Լավագույն ընտրությունը նույնը մնալն է միշտ։ Ձեր՝ Տատյանա (այսօրվանից՝ կրկին) Կիմ»,- գրել է գործարարը։

Wildberries եւ Russ միավորված ընկերության մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ին տեղեկացրել են, որ սկսվել է ազգանունը փոխելու պաշտոնական ընթացակարգ։

Տատյանա Բակալչուկը հուլիսի 30-ին դատարան էր ներկայացրել Վլադիսլավ Բակալչուկից ամուսնալուծվելու հայց։ Նախնական նիստը նշանակված է հոկտեմբերի 16-ին։