Մոսկվայում ինքնասպան է եղել Մաքսիմ Կալինինը, ով «Էլեկտրոնիկի արկածները» հանրահայտ ֆիլմում գիտունիկ Կորոլկովի դերակատարն էր:Ինչպես տեղեկացնում է «РБК»-ն, 43-ամյա Կալինինի դիակը գտել են իր տան մոտ:
Ավելի ուշ իրավապահները պարզել են, որ նա նետվել է հինգերորդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից: Սենյակներից մեկում գտնել են նաեւ երկտող, որում Կալինինը խնդրում է իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրել: Կատարվում է հետաքննություն, սակայն արարքի դրդապատճառների վերաբերյալ հարցին քննիչները դժվարանում են պատասխանել:
Կալինինն ավարտել էր Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը եւ ֆոնդային շուկայի հաջողակ մասնագետ էր համարվում:
Նշենք, որ բացի «Էլեկտրոնիկի արկածներից», նա նկարահանվել է միայն մեկ անգամ` 1993 թվականին, «Սպիտակ ձի» սերիալում:




























