Լուսանկարները, որոնցում պատկերված է երիտասարդ Մերիլին Մոնրոն, աճուրդում վաճառվել են 352 հազար դոլարով: Գնորդն ստացել է նաեւ նեգատիվները եւ դրանք սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունք:
Լուսանկարները աճուրդի էր հանել Julien`s Auctions -ը: Ընթացիկ տարվա աշնանը աճուրդի տան ներկայացուցիչները տեղեկացրել էին, որ իրենց տրամադրության տակ են հայտնվել դերասանուհու 1946թ. արված լուսանկարները, երբ նա 19 տարեկան է եղել եւ մուգ վարսեր է ունեցել: Աղջկա լուսանկարների շարքը կատարել է Ջոզեֆ Ջասգուրը, տեղեկացնումէ Associated Press-ը: Լուսանկարները աճուրդի են հանվել դատարանի որոշմամբ` լուսանկարչի ընտանիքի ունեցած պարտքերը վճարելու համար:
Աճուրդում այլ հետաքրքիր լոտեր էլ են վաճառվել: Այսպես, Լեդի Գագայի զգեստը գնվել է 31 250 դոլարով, իսկ Ջոն Լենոնի եւ Յոկո Օնոյի ծաղրանկարը` նկարված 1969թ. հենց երաժշտի կողմից, վաճառվել է 90 հազար դոլարով:




























