Ռուսաստանի Սամարա քաղաքում 2004թ. Սիզրանում  հայ առեւտրականի տան վրա կատարած զինված հարձակման մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացիներ են դատապարտվել: Նախորդ դատի ընթացքում նրանք արդարացվել էին եւ գտնվում էին ազատության մեջ, տեղեկացնում է «GHN» վրացական գործակալությունը:

Սամարայի շրջանի դատախազությունը տեղեկացնում է, որ 2004թ. մայիսին Վրաստանի քաղաքացիներ Լիպարտելիանին, Գաբիձաշվիլին, Գուրեշիձեն եւ եւս մեկ չպարզված անձ Սիզրանում ավազակային հարձակում են գործել առեւտրով զբաղվող Ավանեսյանների ընտանիքի վրա:

Երկու ատրճանակներով զինված դիմակավոր անձինք ներխուժել են տուն, սկսել կրակել` վիրավորելով տանտիրոջը, նրա տարեց մորը եւ 16-ամյա որդուն, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Չարագործներին չի հաջողվել սպանել ընտանիքի բոլոր անդամներին, տիրել ունեցվածքին եւ փողերին, հաղորդում է samru.ru-ն:

2005թ. Սամարայի շրջանային դատաանի վճռով մեղադրյալները արդարացվել են եւ ազատ արձակվել:  Շրջանի դատախազության միջնորդությամբ ՌԴ Գերագույն դատարանը կասեցրել է դատավճիռը` գործը վերադարձնելով վերանայման:

Սամարայի շրջանային դատարանը, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, հաշվի է առել պետական մեղադրողի կարծիքը եւ հեռակա կարգով Լիպարտելիանիին դատապարտել 20 տարվա տաժանակրության: Մեղադյալը դաշնային հետախուզման մեջ է: Հանցակիցներ Գուրեշիձեն եւ Գաբիձաշվիլին ներկայումս դատապարտվել են 13 եւ 10 տարվա ազատազրկման: Գուրեշիձեն կրում է պատիժը, Գաբիձաշվիլին դաշնային հետախուզման մեջ է: