Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը չի սպասել նկարահանումների ավարտին, եւ նորածին դստերը` Ալլա-Վիկտորիային հանդիպելու համար «սլացել է» Ամերիկա:

Կիրկորովը հազիվ է սպասել «Տարվա երգ» հոբելյանական փառատոնի ավարտին: Նա հենց նկարահանման վայրում փոխել է հագուստներն ու մեկնել օդանավակայան:

Դռների մոտ երգիչը ճակատով բախվել է Վալերի Լեոնտեւին, որին հասցրել է գոչել. «Ուշանում են օդանավից: Թռչում եմ Ամերիկա, դստերս մոտ»: Լեոնտեւը ժպտացել է ու ասել. «Թռի, թռի, երջանիկ մարդ», հաղորդում է «Էքսպրես-գազետա»-ն:

Պարբերականը նշում է, որ «Օլիմպիյսկի» պալատում գտնվելու ողջ ընթացքում Կիրկորովը նյարդայնանում էր, թեեւ փորձում էր ցույց չտալ, քանի որ ուշանում էր Մոսկվա-Բեռլին, ապա նաեւ Մայամի թռչող օդանավի չվերթից:

Մայամիում նա մնալու է մի քանի օր: Մոսկվայում նրան սպասում են շտապ գործեր: Հաջորդ անգամ նա դստեր մոտ կմեկնի հունվարին: