Դուք արդյոք ունե՞ք հաշվարկ, թե լույսերը ԼԵԴ-ով փոխելուց հետո ինչքան ենք տնտեսություն եւ այդ տնտեսվող գումարն ինչ արդյունքներ կտա մեզ: Այս մասին,. այսօր՝ հոկտեմբերից 4-ին, ԱԺ-ում դիմելով ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանին, ասաց ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Երկրորդը, արդյոք կա ձեզ մոտ գնահատական, թե ջրի կորուստները որ հատվածում են լինում, դեպի Երեւան եկող ջրատարից է լինո՞ւմ, թե՞ լինում է այն տեղից, որտեղից սկսում է բաժանվել»,-ասաց նա:
Տերտերյանն արձագանքեց. «Խմելու ջրի կորուստների ճնշող մեծամասնությունը տեղի է ունենում ոչ թե մագիստրալային ջրատարներում, այլ ներբնակավայրային ցանցերում: Մեծ թիվ ունենք Երեւանում, Գյումրիում նույնպես վատ վիճակ է: Մենք գյումրիում ջրատարները չենք վերակառուցում, այլ նորից կառուցում ենք: Նոր ջրատար կառուցելը խնդրի մի մասն է, հին ջրատարը ցանցից անջատելը եւս մի բարդ խնդիր է»:
Խաչատուր Սուքիասյանը եւս մեկ հարց ուներ. «Դուք հաշվարկ ունե՞ք, որ 1,4 մետր բարձրությամբ թունելներ կառուցվեն եւ մեր բոլոր կոմունիկացիաները դրանցով անցնեն: Որովհետեւ Հայաստանում ցեմենտ է արտադրվում, քարը կա, հնարավոր է, որ փոքր թունելներով անցկացնենք»:
Տերտերյանն ասաց, որ փոքր ենթակառուցվածքների մասով Գյումրիում հենց այդպես արել են. «Փոքր խրամուղիներ ենք, որտեղ հաջորդ պրովայդերները ոչ թե պետք է նորից քանդեն, այլ այդ փոքր խրամուղիներով անցկացնեն»:




























