Մարկ Ռյութեն, որը երեքշաբթի պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ նոր գլխավոր քարտուղարը, հայտնել է, որ Ուկրաինան լինելու է գլխավոր հարցը իր առաջնահերթությունների ցուցակում որպես դաշինքի նոր ղեկավար։ Այս մասին երեքշաբթի Ռյութեն ասել է Բրյուսելում ՆԱՏՕ կենտրոնատեղիում լիազորություններն ընդունելու արարողությունից առաջ, գրել է «Европейская правда»-ն։
Նա նշել է, որ Սթոլտենբերգի գերակայություններն իր աշխատանքի ժամանակ կդառնան նաեւ իր գերակայություններն ապագայում։
«Ուկրաինա։ Մենք պետք է այնպես անենք, որպեսզի Ուկրաինան դիմանա որպես ինքնիշխան, անկախ, դեմոկրատական ազգ»,- ասել է Ռյութեն։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան իր առաջնահերթությունների «ցուցակի վերնամասում է»։
Նրա խոսքով՝ այլ գերակայություններից են լինելու դաշինքը պահելը եւ պաշտպանելը։
«Մենք պետք է ավելի շատ ծախսենք։ Մենք պետք է բարձրացնենք մեր հավաքական պաշտպանությունը»,- ընդգծել է Ռյութեն։
Նա նաեւ նշել է, որ, ինչպես եւ Սթոլտենբերգը, ՆԱՏՕ կապերը զարգացնելու է ողջ աշխարհի գործընկերների հետ։
«Մի բան հաստատ չի փոխվի։ Դա ՆԱՏՕ առանցքային առաքելությունն է, որ մենք պաշտպանում ենք մեր մարդկանց, մեր պետությունները եւ, իհարկե, մեր արժեքները»,- ասել է Ռյութեն։





























