Շվեյցարիայի կառավարությունը փոխել է սահմանն Իտալիայում Մաթերհորն լեռնագագաթի շրջանում, սառցադաշտերի հալչելու պատճառով, որոնք պատմականորեն գծել են երկու երկրների միջեւ սահմանը, տեղեկացրել է Bloomberg-ը։

«Սահմանի զգալի հատվածներ որոշվում են ջրբաժաններով կամ սառցագագաթների գծերով։ Այդ գոյացությունները փոխվում են սառցադաշտերի հալչելու պատճառով», նշվել է Շվեյցարիայի կառավարության հայտարարությունում, որը հրապարակվել է սեպտեմբերի 27-ին։

Շվեյցարիայի եւ Իտալիայի համատեղ հանձնաժողովը բազմամյա բանավեճերից հետո համաձայնել է փոխել սահմանը 2023թ. մայիսին, տեղեկացրել է The Guardian-ը։ Երկրները պայմանավորվել են  փոխել սահմանը Մաթերհորնի մոտ շվեյցարական լեռնադահուկային Ցերմաթ հանգստավայրի եւ իտալական Վալե դ՛Աոսթայի հովտում։ Նրանք նաեւ համաձայնել են փոխել սահմանը այնպիսի վայրերում, ինչպիսին են Տեստա Գրիջիայի ելուստը եւ Պլատո Ռոզա սառցադաշտը։

Իտալիայի իշխանությունները առայժմ չեն հաստատել սահմանի փոփոխությունը։