Հոկտեմբերի 1-ին Չինաստանը տոնում է անկախության 75-ամյակը։ Կենտրոնական ժողովրդական կառավարական խորհրդի նախագահ Մաո Ցզեդունը 1949թ. հոկտեմբերի 1-ին Պեկինի Տյանանմենի հրապարակում ունեցած ելույթում հռչակել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորումը։

75 տարվա ընթացքում Չինաստանը արմատական վերափոխումների է ենթարկվել։ Արդյունքում՝ 80-ականների սկզբին Չինաստանը փոխել է սոցիալիստական շուկայական տնտեսության կառուցման գիծը եւ սկսել բարեփոխումներ Դեն Սյաոպինի գլխավորությամբ։ Չինաստանը սկսել է բացվել օտարերկրյա ներդրումների առջեւ։ Դրան հաջորդել է ամենաանհավանական տնտեսական հրաշքը համաշխարհային պատմության մեջ։ 2000-ականների կեսերից չինական տնտեսությունն սկսել է զարգանալ շնորհիվ Առեւտրի համաշխարհային կազմակերպություն մտնելու։ Չինական ապրանքները շուտով սկսեցին վաճառվել ամբողջ աշխարհում։

Վերջին 40 տարիներին Չինաստանն իրականացրել է մի շարք շուկայական ռեֆորմներ, որոնք երկիրը բացել են առեւտրի եւ օտարերկրյա ներդրումների առջեւ՝ աղքատությունից դուրս բերելով հարյուր միլիոնավոր մարդկանց։

Այսօր Չինաստանը ԱՄՆ-ից հետո ՀՆԱ ծավալով երկրորդ տնտեսությունն է աշխարհում։ Այժմ արտաքին արտահանումը եւ ներմուծումը հասել է ավելի քան հինգ տրիլիոն դոլարի, Չինաստանն ամենամեծ արտահանողն է աշխարհում։ Նա ընդլայնել է տնտեսական ներկայությունն աշխարհում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակում։ Նոր ճանապարհները, նավահանգիստները եւ տրանսպորտային հանգույցները պետք է կազմեն «Նոր Մետաքսի ճանապարհի» հիմքը, որը կմիացնի մոլորակի բնակչության կեսին կամ համաշխարհային ՀՆԱ 30 տոկոսը։

Չինաստանի կազմավորման օրը կարելի է անվանել Չինաստանում նշանակությամբ երկրորդ տոնը։ Այն զիջում է միայն չինական Նոր տարուն՝ Գարնան տոնին։ Այս տոնը՝ Անկախության օրը, Չինաստանում նշում են մի ամբողջ շաբաթ եւ անվանում «ոսկե շաբաթ»։ Չինարեն հանդիսությունն անվանվում է 国庆节 (Guóqìng jié)՝ ազգային տոն։ Անկախ շքերթից՝ տոնն սկսվում է Տյանանմեն հրապարակում Չինաստանի դրոշի բարձրացմամբ։ Կենտրոնական այգիներում հոկտեմբերի 1-ին տեղի են ունենում ժողովրդական զբոսանքներ, եւ երբեմն՝ մեծ հրավառություն։ Սա կարեւոր տոն է յուրաքանչյուր չինացու համար։ Հանդիսությունների ժամանակ Չինաստանի բոլոր քաղաքները վերափոխվոմ են՝ փողոցները զարդարվում են կարմիր դրոշներով, չինական լապտերներով եւ հսկայական կոմպոզիցիաներով՝ կազմված իսկական ծաղիկներից, տեղի են ունենում զանգվածային ժողովրդական զբոսանքներ հանդիսավոր երաժշտության ուղեկցությամբ։