Ամերիկյան դոլարի փոխարժեքը, ինչպես եւ սպասվում էր, դեկտեմբերի 5-ին աճել է: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 383.34 դրամ: Նշենք, որ նախորդ շաբաթվա վերջին 2 օրերին բորսայում գործարք չէր կայանում, սակայն պահանջարկի փոխարժեքը դրսեւորում էր աճի միտում:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական հաղորդագրության` անցյալ շաբաթ ԿԲ-ն բորսայում դոլար չի վաճառել, սակայն գնել է 300 հազ. դոլար:
Այսօր բորսայում վաճառվել է 3.5 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը դոլարի առքի փոխարժեքը բարձրացրել են մինչեւ 382.5 դրամ, վաճառքի նվազագույն փոխարժեքը 384.5 դրամն է:



























