Ավելի քան հիսուն պաղեստինցի է զոհվել վերջին մեկ օրվա ընթացքում շրջափակված Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի հրետանային ռմբակոծությունների և օդային ռմբակոծությունների հետևանքով, վիրավորվել է 165 մարդ։ Տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչությունը նշել է, որ ընդհանուր առմամբ Իսրայելի ռազմական գործողության սկզբից մինչև այս տարվա հոկտեմբերի 2-ը ներառյալ «Գազայի հատվածում սպանվել է 41 հազար 689 արաբ, վիրավորվել՝ 96 հազար 625-ը»։

Միաժամանակ ավելի վաղ Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը հայտնել էր, որ նոր օրվա սկզբից մի քանի ժամվա ընթացքում այդ հատվածում 77 պաղեստինցի է սպանվել։