WikiLeaks -ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարող է խուսափել Շվեդիա արտաքսումից` դիմելով Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Գերագույն դատարանը կքննարկի Ասանժի բողոքարկման դիմումն այն պարագայում, եթե  փաստաբաններին հաջողվի ապացուցել նրա գործի կարեւորությունը հասարակության համար:

Բարձրագույն դատական ատյանին Ասանժը կարող է դիմել 14 օրվա ընթացքում, այսինքն` նրա կեցության ժամկետը երկարաձգվել է  մինչեւ  2012թ-ը:

Հիշեցնենք, որ Շվեդիայիում Ասանժին մեղադրում են  սեռական բնույթի հանցագործությունների մեջ, սակայն նա պնդում է, որ շվեդական իշխանությունները իրեն հանձնելու են ԱՄՆ-ին, որտեղ էլ նրան անհաբեր սպասում են իրավապահները: Ամերիկայն օրենսդրությամբ` լրտեսության մեջ մեղադրվող Ասանժին սպառնում է ցմահ ազատազրկում: