Մոսկվայում իր բնակարանի մերձակայքում մեռած են գտել «Սպեցմոստտրեստ» ձեռնարկության 50-ամյա փոխտնօրեն Պյոտր Ավագյանցին:

Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, նախնական վարկածներից ամենահավանականը համարվում է ինքնասպանությունը, տղամարդուն գտել են որսորդական հրացանով, սակայն դրդապատճառներն առայժմ անհայտ են: Հատկանշական է, որ վիրավորումը եղել է որովայնի հատվածում:

Ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին:

Ամուսնու դին հայտնաբերել է Անժելիկա Կոտովան: Կինը կարծում է, որ Ավագյանցն ինքնասպան է եղել աշխատանքային անհաջողությունների պատճառով: «Նա ասում էր, թե չի կարող այսպես ապրել եւ ուզում է սպանել իրեն, բայց ես չէի մտածում»,- ասել է նա: Մինչդեռ Ավագյանցի գործընկերները նրան ադեկվատ մարդ են համարում, եւ կասկածում են, որ նա ինքնասպան լիներ:

«Սպեցմոստտրեստը» «ՌԺԴստրոյի» դուստր-ձեռնարկությունն է: