Տուրկուի համալսարանի (Ֆինլանդիա) գիտնականները պարզել են, որ էլեկտրական ավտոմեքենաների վարորդները միջինում ավելի մեծ ածխածնի հետք (կազմակերպությունների, իրադարձությունների, արտադրանքի կամ անհատի կողմից ջերմոցային գազերի (GHG) արտանետումների միագումարային արդյունք) են թողնում, քան բենզինի կամ դիզելային վառելիքով աշխատող շարժիչով ավտոմեքենաների վարորդները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS CLIMATE հանդեսում:

Հետազոտողները հարցում են անցկացրել մոտ չորս հազար ֆինների շրջանում՝ նրանց ապրելակերպի, սովորությունների, հասարակական տրանսպորտից օգտվելու հաճախականության, բնակության վայրի և ավտոմեքենայի սեփականության մասին՝ յուրաքանչյուր կամավորի ածխածնպ հետքը գնահատելու միտումով:

Ածխածնի երկօքսիդի բոլոր արտանետումների ամբողջություն ածխածնի հետքի ջերմությունը պահպանելու ունակությունը բարձրացնում է Երկրի մակերեսի միջին ջերմաստիճանը, ինչը երաշտներ, հրդեհներ և այլ բնական աղետներ է հրահրում։

Արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր ներքին այրման շարժիչով մեքենաները տարեկան արտադրում էին միջինը 8,05 տոննա CO2 կամ համարժեք ջերմոցային գազ: Էլեկտրական ավտոմեքենաների վարորդներն ունեին փոքր-ինչ  ավելի մեծ ածխածնի հետք՝ կատարելով տարեկան 8,66 տոննա արտանետումներ:

Հետազոտողները ենթադրել են, որ էլեկտրական ավտոմեքենաների սեփականատերերի ածխածնի ավելի մեծ հետքը կարող է մեծապես պայմանավորված լինել նրանց ավելի աշխույժ ապրելակերպով՝ գնումներ կատարելու, ճանապարհորդելու և զվարճանքի հանդեպ սիրով: Գիտնականները միաժամանակ պարզել են, որ էլեկտրական ավտոմեքենաներ ունեցող ընտանիքներ, որպես կանոն, բարձր եկամուտներ ունեն: Դա է պատճառտ, որ  նրանց արտադրած ընդհանուր ածխածնի հետքը միջինից բարձր է: