27 տարեկան հասակում կյանքից անսպասելի հեռացած հանրահայտ երգչուհի Էմի Ուայնհաուսը տառապել է այսպես կոչված, անձի սահմանային խանգարմամբ: Այս տեսակետին են հակված բժիշկները: Թեեւ այդ հիվանդությունը քիչ է ուսումնասիրված, դրա ախտանիշները բավական ցայտուն դրսեւորվել են երգչուհու վարքում, մասնավորապես` տրամադրության կտրուկ անկումներ եւ զգացմունքային անկայունություն, մեղքի, ամոթի, դատարկության զգացումի նոպաներ, որոնք կարող են վերածվել զայրույթի եւ կատաղության:
Հիվանդության հետեւանք կարող են լինել ալկոհոլից եւ թմրանյութերից կախվածությունը, ինչպես նաեւ մարսողության խանգարումները: Հենց այդ բոլորն էլ առկա էին հանգուցյալ երգչուհու դեպքում, որը, չնայած գործադրվող ջանքերին, չէր կարողանում ազատվել վատ սովորություններից, գրում է Raut.ru-ն:
Այդ հիվանդությունը կյանքի ընթացքում Էմի Ուայնհաուսին չի վերագրվել, բայց միայն այն բանի համար, որ նա ինքը դեմ էր նման ախտորոշումներին եւ չէր ուզում հավատալ, որ իր նյարդային համակարգի հետ ինչ-որ բան այն չէ:
Երգչուհու մահից հետո դժվար է ինչ-որ բան պնդել, բայց նրա մահը առ այսօր բազմաթիվ բամբասանքների եւ լուրերի տեղիք է տալիս: Ավելի վաղ հրապարակված տեղեկատվության համաձայն` երգչուհին մահացել է ալկոհոլի չափազանց մեծ չափաբաժնի եւ ուժեղ թմրամիջոցների չարաշահումից:




























