«Արցախբանկ» ՓԲԸ-ն ամփոփել է 2024թ.-ի հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ իրականացված «ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆ ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ» ակցիայի արդյունքները:
Հիշեցնենք, Բանկի և Mastercard-ի հերթական համատեղ ակցիայի ողջ ընթացքում Բանկի Mastercard քարտերով կատարած անկանխիկ գործարքների դիմաց ամենաբարձր միավորներ կուտակած 50 քարտապան հաղթող է ճանաչվել և շահել յուրաքանչյուրը 200,000 ՀՀ դրամ գումարի չափով դրամական պարգև (առանց հարկերի):
Բարձր գնահատելով ակցիային ակտիվ մասնակցություն ցուցաբերած իր քարտապանների ջանքերը, ինչպես նաև ամփոփելով ակցիայի արդյունքերը, Բանկը որոշում է կայացրել փոփոխություն կատարել մրցանակային ֆոնդի բաշխման ընթացակարգում՝ ի շահ հաճախորդների: Այսպես՝ Բանկը մոտ 40%-ով ավելացրել է մրցանակային ֆոնդը՝ հասցնելով այն 10,000,000 ՀՀ դրամ գումարի՝ բոլոր քարտապանների համար ապահովելով հավասար մրցանակային պայմաններ: Արդյունքում, բոլոր 50 հաղթողները ստացել են 200,000-ական ՀՀ դրամ գումարի չափով դրամական պարգև:
Ս.թ. հոկտեմբերի 8-ին Երևան քաղաքում The Alexander հյուրանոցում տեղի է ունեցել հաղթող ճանաչված Բանկի 50 քարտապաններին դրամական պարգևների ստացման հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը Բանկի ղեկավարությունը ողջույնի իր խոսքում շհորհակալություն է հայտնել ակցիայի հաղթողներին և բոլոր հավատարիմ հաճախորդներին՝ Բանկին և ընկերության նախաձեռնություններին վստահություն ցուցաբերելու համար: Բարձր գնահատականի է արժանացվել նաև հաճախորդների ակտիվ ներգրավվածությունը քարտային պրոդուկտների զարգացման, անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումներին, որոնք, անշուշտ, նպաստում են Բանկ-հաճախորդ փոխշահավետ համագործակցությանը:
Առանձին ուշադրություն է հրավիրվել և հատուկ շնորհակալական խոսքեր են հնչեցվել նաև տարիներ շարունակ Բանկի լավագույն գործընկերներից հանդիսացող Mastercard ընկերությանը:
Արցախբանկը հետամուտ է իր բանկային, մասնավորապես քարտային ծառայությունների զարգացմանը՝ Բանկի հաճախորդների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և շուկայում պահանջված ժամանակակից լուծումներ առաջարկելու նպատակով: Առաջիկայում հաճելի անակնկալները՝ թե տարաբնույթ ակցիաների, թե առանձին թիրախային ծրագրերի տեսքով լինելու են շարունակական և ավելի շահեկան:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

































