Մենք ի՞նչ ենք ուզում՝ մեր դպրոցներում լինի, ուզում ենք՝ հին թագավորությունների նման՝ ոնց հորից որդուն ժառանգություն էր գալիս թագը, նույն ձև շարունակենք դպրոցներո՞ւմ՝ մորից դստերն անցնի՞ ժառանգությունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան բարձրացված հարցի, որ ոչ միայն կոլեկտիվն է բողոքում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում քաղաքապետարանի կոմից նոր տնօրենի նշանակումից, այլ նաև՝ երեխաները։
«Այո՛, ժառանգական կապը պետք է կտրվի և նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի»,-ասաց Ավինյանը։
Նշենք, որ այսօր երեխաները բողոքի ակցիա էին կազմակերպել, քանի որ դեմ են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Դումանյանի նշանակմանը։ Նրանց պահանջն է տնօրենի պաշտոնակատար նշանակել գործող փոխտնօրեն Վերոնիկա Բաբաջանյանին։





























