Լույս է տեսել «Երկակի նշանակության ապրանքների և ոչ նյութական արժեքների արտահանման վերահսկողության առանձնահատկությունները ՀՀ-ում» անվանումով ուսումնական ձեռնարկը, որի համահեղինակներն են ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների թեկանածու Պատվական Ոսկանյանը, Ինովացիոն հետազոտությունների կենտրոնի նախագահ, իրավաբան, արտահանման վերահսկման ոլորտի մասնագետ Էմիլյա Տիտանյանը և Մարիա Էսպոնան: Ձեռնարկն այս թեմայով առաջին գիտական աշխատությունն է Հայաստանում: Այն ներառում է զանգվածային ոչնչացման զենքի չտարածման հարցեր, միջազգային արտահանման ռեժիմների համառոտ նկարագրություն, արտահանման վերահսկողության ոլորտում ՀՀ օրենսդրության հիմունքներ, նախկին և ներկայիս կարգավորումները, ինչպես նաև խնդրո առարկայի վերաբերյալ այլ հարցերի վերլուծություն: Ձեռնարկը նպատակ ունի աջակցելու ձեռնարկատիրական, ինչպես նաև գիտական գործունեություն ծավալող ընկերություններին շրջանառության հսկողության ոլորտում երկակի նշանակության ապրանքների արտահանման, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվությունների տրամադրման և ՀՀ տարածքով երկակի նշանակության ապրանքների տարանցիկ փոխադրման գործընթացի իրականացմանը:
Հայաստանից երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկման հետ կապված խնդիրների վերաբերյալ NEWS.am-ի հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ:





























