Ստամբուլաի հայկական «Ակոս» շաբաթաթերի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը բանտում դաժան ծեծի է ենթարկվել:

Թուրքական Opsiyonhaber կայքի փոխանցմամբ` բանտի միջանցքում զբոսնելու ժամանակ Օգյուն Սամասթի վրա են հարձակվել  «Ժողովրդի ազատագրության հեղափոխական կուսակցություն-ճակատ»-ի (DHKP-C-Մարքսիստ-լենինիստյան գաղափարախոսություն կրող կառույց) ձերբակալված անդամներ եւ դաժան ծեծի ենթարկել:  Բանտապահներին մի կերպ հաջողվել է կենդանի ազատել Սամասթին եւ բժշկական օգնության համար արագ տեղափոխել բանտի բուժ կետ:

Նշենք, որ Ստամբուլի անչափահասների գործերով 2-րդ դատարանը Սամասթին դատապարտել է 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար եւ 1 տարի 4 ամիս՝ անօրինական զենք կրելու համար։ Ըստ այդմ, Սամասթի պատժիաչափը հասել է 22 տարի 10 ամսվա: