Այսօր՝ հոկտեմբերի 22-ի երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ հրավիրել՝ Փաշինյանի գլխավորությամբ։ Քննարկվել է Արդարադատության նախարարի թեկնածուների հարցը։
Նիկոլ Փաշինյանը վարչության նիստից հրապարակել է նաև կադրեր։ Կադրերում երևում է, որ նախարարի թեկնածուները նաև ելույթներ են ունեցել։
Հիշեցնենք, որ այս պահին շրջանառվում է 4 թեկնածուի անուն՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյան, Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան և փաստաբան Ալեքսանդր Սիրունյան: Վերջինս, ի դեպ, երեկ մասնակցում էր Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը։



























