2024 թվականի հունվար-սեպտեմբեր անմիսներին Հայաստանն արտահանել է 2500 տոննա կարտոֆիլ։ Դրա մասին հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովում կառավարության ժամին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ըստ նրա՝ եթե նախորդ տարի կարտոֆիլի արտահանում չի եղել, ապա այս տարի (հունվար-սեպտեմբեր ամիսներին) այն արդեն կազմել է 2500 տոննա։
«Մեր գյուղացիներն էլ պնդում են, թե ներկրման մեծ ծավալներ են եղել, և վատ իրացման պատճառը հենց դա է։ Նախորդ տարի ներկրվել է 7500 տոննա, իսկ այս տարի 10 ամսում ընդամենը 500 տոննա։ Խոսքը բացառապես սերմերի մասին է։ Կարելի է ասել, որ այս տարի իրականում կարտոֆիլ Հայաստան չի ներկվել»,-շեշտել է Պապոյանը։
Միաժամանակ նա նշել է այս տարվա ձյան խնդիրը և հայտնել, որ էկոնոմիկայի նախարարությունը գյուղացիներին կօգնի տեխնիկայով՝ կարտոֆիլը փրկելու համար։
«Այս տարի նույն Գեղարքունիքի մարզում վաղաժամ ձյուն է տեղացել: Համենայն դեպս, մինչև կարտոֆիլի բերքահավաքի ավարտը։ Աշխատանքային հանդիպում ենք անցկացրել մարզպետի հետ։ Մեր գերատեսչությունն ու մարզպետարանը գյուղացիներին տեխնիկա կտրամադրեն, քանի դեռ ձյունը հալվում է։ Դա կօգնի,որ կարտոֆիլն ավելի արագ հավաքվի»,-հայտարարել է նախարարը։



























