Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն ազատվել է իր պաշտոնից: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:
Մեր տեղեկություններով, այս պաշտոնին նշանակվելու է Սերգեյ Մակարյանը, ով մինչ այդ քաղաքապետարանում զբաղեցնում էր վարչական շրջանների հետ աշխատանքների վարչության պետի պաշտոնը:
Իսկ Վահե Ստեփանյանը վերադարձել է իր նախկին աշխատավայր՝ «Հայռուսգազարդ»:



























