Հարրի Փոթերի մասին առաջին երեք ֆիլմերի ռեժիսոր Քրիս Կոլամբուսը  ֆիլմ է նկարահանում Էնն Ռայսի «Հարցազրույց վամպիրների հետ» գրքի հիման վրա` Հիսուս Քրիստոսի մանկության մասին, որը կոչվելու է «Քրիստոս. Վերադարձ Եգիպտոսից», հաղորդում է  Variety-ին:

Կոլամբուսի Pictures ստուդիան եւ CJ entertainment-ը ձեռք են բերել  Ռայսի վեպի էկրանավորման իրավունքը: Այն պատմում է յոթնամյան Քրիստոսի մասին,  ով ընտանիքի հետ միասին փախչում է Եգիպտոսից Նազարեթ եւ իմանում է իր ծննդյան եւ կյանքի նպատակի մասին ողջ ճշմարտությունը:

Ինչպես փոխանցում է «Վզգլյադը», ֆիլմի սցենարիստները կլինեն Բեթսի եւ Սայրուս Նաուրաստեխները,  որոնց Էնն Ռայսն առաջարկել է էկրանավորել գիրքը` նրանց «Խփելով քարերով» ֆիլմը դիտելուց հետո: