«Ալմաստ» գործարանի մոտ կեսգիշերին վթար է եղել, որի արդյունքում ավտոմեքենան այրվել է:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են BMW-525 մակնիշի 28 ՍԼ 338 համարանիշի (վարորդ Կ.Կարապետյան) եւ ՎԱԶ-2102 մակնիշի 43 ՕԼ 106 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի արդյունքում ՎԱԶ-2102 մակնիշի ավտոմեքենան բռնկվել է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:07-ին, մարվել 00:11-ին: Մեքենայի մեջ հայտնաբերվել է երեք դիակ: Նախնական տվյալներով մահացողները տղամարդիկ են, որոնց ինքնությունը դեռ չի պարզվել:




























