2025թ. կապիտալ ծախսերի իրացման համար ՀՀ պետբյուջեից նախատեսվում է հատկացնել մոտ 733 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետբյուջեի քննարկման ժամանակ հոկտեմբերի 28-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այս ծախսերը կգերազանցեն 2024թ. կապիտալ ծախսերը 5,7 տոկոսով։ «2025թ. Կապիտալ ծախսերը կկազմեն ՀՆԱ 6,6 տոկոսը, ինչը հավասար է 2024թ. պետբյուջեի մակարդակին։ Բայց դա 0,6 տոկոսով ավելի է պետբյուջեի կատարողականի արդյունքների ցուցանիշներից ընթացիկ տարում»,- նշել է նա։