Դաղստանում պայթեցրել են Բաքու-Նովոռոսիյսկ նավթատարը, բայց պայթեցնողները չեն հաշվարկել պայթուցիկ սարքի հզորությունը:
Պայթուցիկ սարքը գործողության մեջ է դրվել դեկտեմբերի 7-ի երեկոյան, ժամը 21:00-ի սահմաններում, նավթատարի` Դաղստանի Կարաբուդախկենտ շրջանում գտնվող 243-րդ մետրի վրա: Պայթյունի արդյունքում նավթի արտահոսք չի եղել:
Խողովակի վրա խոռոչ է առաջացել: Ներկա պահին նավթամատակարարումը շարունակվում է սովորականի նման: Պայթյունի վայրը շրջափակված է: Ինքնաշեն պայթուցիկ սարքի հզորությունը եւ բնույթը հայտնի չեն, գրում է «ՌԻԱ Դաղստան»-ը:



























