Ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություններ, որոնք կանցկացնի միջազգային վարչակազմը։
Ըստ «Эхо Кавказа»-ի՝ դրա մասին վրացական խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գիորգի Վաշաձեն։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում ընդդիմության բողոքի ցույցեր են տեղի ունենում՝ իշխանություններին մեղադրելով ընտրությունները կեղծելու մեջ, որոնցում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։




























