«Միասնություն–ազգային շարժման» առաջնորդներից Գիորգի Վաշաձեն պահանջում է, որ Վրաստանում ընտրություններն անցկացնի միջազգային ընտրական վարչակազմը, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Գիորգի Վաշաձեն պատմել է խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի մի քանի որոշումների մասին, ներառյալ՝ մանդատներից հրաժարվելու և ցուցակների չեղարկման մասին։ Միաժամանակ Վաշաձեն նշել է, որ իրենք մտադիր չեն որևէ բանակցություններ վարել կամ երկխոսություն սկսել։
Նա նշել է, որ միակ բանակցություններն ու համաձայնությունը պետք է լինեն նոր ընտրությունների շուրջ, որոնք կիրականացնի միջազգային վարչակազմը։
«Նախ և՛ դուք, և՛ մենք այս ընտրությունները ճանաչում ենք որպես ոչ լեգիտիմ;
Երկրորդ՝ մենք ոչ միայն մտադիր չենք մտնել այս խորհրդարան, այլև հրաժարվում ենք բոլոր մանդատներից և փակում ենք ցուցակները;
Երրորդ՝ մենք պայքարելու ենք մինչև հաղթանակ, և ես ձեզ խոստանում եմ՝ միասին ենք հաղթելու;
Չորրորդ՝ մենք ունենք շատ կոնկրետ խնդրանք՝ ընտրությունները կրկին անցկացնելու, բայց այնպես, որ դրանք անցկացնի միջազգային ընտրական ադմինիստրացիան»,- հայտարարել է Գիորգի Վաշաձեն։




























