Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վերլուծաբան Լիլիթ Դալլաքյանի ենթադրյալ ուղղորդմամբ քաղաքացին զանգահարել և սպառնացել է իրեն։

«Տենաս Նիկոլական վերլուծաբան Լիլիթ Դալլաքյանն ա ուղղորդել, որ այս համարից՝ 094 76 46 08 ինձ զանգեն սպառնան, թե դա այդ երիտասարդի անձնական նախաձեռնությունն ա։ Տենաս այդ կապակցությամբ վերջում ինչ ցուցմունք ա տալու, իր վրա ա վեկալելու, թե Լիլիթին ա փուռը տալու...»,- գրել է Արգիշտի Կիվիրյանը։

NEWS.am-ը կապ է հաստատել քաղաքացու հետ։ Մեր այն հարցին՝ արդյո՞ք ինքը զանգահարել է Արգիշտի Կիվիրյանին, քաղաքացին պատասխանեց․ «Զանգել եմ, հարց որ տամ, անջատել է»։

Հարցին, թե ի՞նչ հարց է տվել, քաղաքացին խուսափեց պատասխանել և հեռախոսազանգն անջատեց։