Բաքվի բնակիչ, 42-ամյա Ջահանգիր  Գուլիեւը կախվել է մզկիթում:

Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի Սաաթլի շրջանի Վարխան գյուղի գերեզմանոցի մոտ գտնվող մզկիթում: Ինքնասպանության պատճառները չեն պարզվել:

Փաստի առթիվ Սաաթլիի շրջանային դատախազությունը քրեական գործ է հարուցել` ՔՕ 125-րդ հոդվածով  (Ինքնասպանության հասցնելը), կատարվում է քննություն: