Ռուսաստանը համաշխարհային առաջատարն է 75 տրիլիոն դոլար գնահատվող բնական ռեսուրսների արժեքով, ինչը 2023 թվականի վերջին մոտավորապես 37 անգամ գերազանցում է անվանական ՀՆԱ-ն, հայտնում է «Առևտուր առանց սահմանների» պորտալը:
Երկրորդ տեղում Միացյալ Նահագններն է՝ 45 տրիլիոն դոլարով (2023 թվականին ՀՆԱ-ին գերազանցում է 1,64 անգամ), երրորդը՝ Սաուդյան Արաբիան՝ 34 տրիլիոն դոլարով (2023 թվականին ՀՆԱ-ին գերազանցում է 31,8 անգամ):
Հաջորդը՝ 5-րդ տեղում Իրանն է՝ 27 տրիլիոն դոլար գնահատված բնական հարստությամբ (որը 2023 թվականի վերջի դրությամբ ավելի քան 67 անգամ գերազանցում է անվանական ՀՆԱ-ն), և առաջ է անցել Չինաստանից, որի բնական պաշարները գնահատվում են ընդամենը 23 տրիլիոն դոլար։



























