ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը դիտարկել է Վրաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները։

ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են եղել  ԿԸՀ անդամներ Աննա Գրիգորյանը և Ժիրայր Կարապետյանը։

ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները Վրաստան են մեկնել Վրաստանի Հանրապետության ԿԸՀ հրավերով։